«Ինտեր»-«Կոմո». Հնարավոր է Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվի մեկնարկային կազմում
Իտալիայի առաջնության 14-րդ տուրում Միլանի «Ինտերը» կընդունի «Կոմո»-ին։ Euro-Football.Ru առցանց հրատարակությունը ներկայացնում է հնարավոր մեկնարկային կազմերը։ Ինտեր»-ի մեկնարկային կազմում, ըստ Euro-Football.Ru-ի, հնարավոր է նաև Հենրիխ Մխիթարյանը լինի։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել հոկտեմբերի 25-ին Իտալիայի առաջնության 8-րդ տուրի «Նապոլիի» դեմ խաղում (1:3)՝ փոխարինվելով 32-րդ րոպեին։ Նա մեկ ամսից ավելի խաղադաշտ դուրս չէր եկել։
Դեկտեմբերի 3-ին Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Վենեցիա»-ին, և այս խաղում 46-րդ րոպեից խաղադաշատ է դուրս եկել նաև Մխիթարյանը, իսկ 75-րդ րոպեին կատարել է գոլային փոխանցում։



