կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ինձ մոտիվացնում է, երբ հայերի եմ տեսնում տրիբունաներում. Արման Ծառուկյան

Ինձ մոտիվացնում է, երբ հայերի եմ տեսնում տրիբունաներում. Արման Ծառուկյան

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը խոսել է Ռուսաստանում ապրելու և Հայաստանը ներկայացնելու մասին։

«Ես սիրում եմ Ռուսաստանը։ Ինձ դուր է գալիս ապրել այնտեղ, ամբողջ կյանքս այնտեղ է անցել։ Սակայն բոլորին ասում եմ, որ ես ռուսաստանցի մարտիկ եմ, որը ներկայացնում է Հայաստանը։ Ինձ մոտիվացնում է, երբ հայերի եմ տեսնում տրիբունաներում, նաև Հայաստանի ու Ռուսաստանի դրոշները։ Նման պահերին հասկանում եմ, որ այդ երեկո ոչ ոք չի կարող հաղթել ինձ։ Ես կհասնեմ հաղթանակի կամ կմահանամ»,- հայ մարտիկի խոսքը մեջբերում է MMAFightingonSBN-ը։

Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը ММА-ում անցկացրած 24 մենամարտում տարել է 21 հաղթանակ ու կրել 3 պարտություն։ Նախորդ մենամարտը նա անցկացրել էր դեկտեմբերի 3-ին՝ UFC-ի Fight Night 233 մրցաշարում, որտեղ մեկ րոպեում նոկաուտով հաղթել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բենեյլ Դարիուշին։

  • Կիսվել: