Ինչքան հոնորար ստացան Արման Ծառուկյանն ու Էդմեն Շահբազյանը
Հայտնի են դարձել Լոս Անջելեսում կայացած խառը մենամարտերի UFC 331 մրցաշարի հոնորարները:
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը ստացել է 450 հազար դոլար: 350 հազար դոլար հայ մարտիկին տրամադրվել է մրցաշարին մասնակցելու, 100 հազար դոլար՝ երեկոյի լավագույն մրցելույթի համար, հաղորդում է MetaMMA-ը:
Արման Ծառուկյանի մրցակիցը՝ բրազիլացի Մաուրիսիո Ռուֆին, ստացել է 110 հազար դոլար:
Ամերիկահայ մարտիկ Էդմեն Շահբազյանի հոնորարը կազմել է 250 հազար դոլար:
Ամենամեծ եկամուտն ունեցել են UFC 331-ի գլխավոր մենամարտի մասնակիցները: Բրազիլացի Ալեքսանդր Պանտոժան ստացել է 750 հազար դոլար, իսկ ամերիկացի Ջոշուա Վանը՝ 600 հազար դոլար:
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանն առաջին ռաունդում նոկաուտի էր ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին:



