Ինչ որոշում էլ կայացնի Հենրիխ Մխիթարյանը՝ կհարգեմ, հասկանում եմ իրեն. Եղիշե Մելիքյան
«Ես՝ որպես գլխավոր մարզիչ, նաև ողջ ազգը շատ կցանանայի Հենրիխ Մխիթարյանին տեսնել հավաքականում»,- ասուլիսում ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
Նա նշեց, որ ինքն ասել է՝ ոչ թե նրան կբերի հավաքական, այլ կփորձի հետը խոսել:
«Խոսել եմ, բայց առայժմ չենք հանդիպել: Կհանդիպենք, կխոսեմ։ Բայց ամեն դեպքում իր որոշումն ինչպիսին էլ լինի, ես իրեն հասկանում եմ, իր որոշումը կհարգեմ՝ գալուց էլ, չգալուց էլ»,- ասաց Եղիշե Մելիքյանը։


