չորեքշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2022
Հրապարակվել է տեսանյութը, որտեղ հայ բռնցքամարտիկը նոկաուտով հաղթել է թուրք մարզիկին

Հրապարակվել է տեսանյութը, որտեղ հայ բռնցքամարտիկը նոկաուտով հաղթել է թուրք մարզիկին

Հրապարակվել է տեսանյութը որտեղ հայ բռնցքամարտիկը նոկաուտով հաղթել թուրք մարզիկին:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք Էրզրումում ընթացող Եվրոպայի պատանեկան առաջնության 1/4 եզրափակիչում 75 կգ քաշային Հայկ Ղահրամանյանը տպավորիչ հաղթանակ է տարել թուրք Բատու Բասի նկատմամբ։ Լինելով ավելի բարձրահասակ` մեր մարզիկը շատ գրագետ է օգտագործել իր ֆիզիկական տվյալները։ Առաջին ռաունդում հաղթել է 4:1 հաշվով։ 2-րդ ռաունդում մեր մարզիկը ավելացրել է ճնշումը և ռաունդը հաղթել 5։0 հաշվով։ 3-րդ ռաունդը բավականին հախուռն է ստացվել։ Թուրք բռնցքամարտիկը նետվել է մենամարտը փրկելու, իսկ մրցավարը անհարկի նկատողություն է տվել Ղահրամանյանին։ Սակայն վայրկյաններ անց հայ բռնցքամարտիկի աջ կողային հարվածը տապալել է թուրք մրցակցին, և մրցավարը հաշիվ է բացել, ապա դադարեցրել մենամարտը։

Մրցավարի որոշումը զայրացրել է թուրք մարզիչներին ու ֆեդերացիայի ներկայացուցիչներին, որոնք փորձել են հաշվեհարդար տեսնել մրցավարական անձնակազմի հետ։

  • Կիսվել: