հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
ՀՀ կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում

ՀՀ կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում

Հայաստանի կանանց հավաքականը տարել է երկրորդ անընդմեջ հաղթանակը 2025 թվականի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում: Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից:
 
Առաջնության 2-րդ խաղափուլում կանանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Ռումինիայի հավաքականի նկատմամբ:
 
Հաղթանակ են տարել Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:
 
Էլինա Դանիելյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:
 
Այսօր Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով ավարտել է իր հանդիպումը Խորվաթիայի հավաքականի հետ:
 
Բոլոր չորս խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով՝ Շանթ Սարգսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Հայկ Մարտիրոսյան և Արամ Հակոբյան։
 

  • Կիսվել: