կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում ջանք չեմ խնայի, որ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մինչև վերջ խաղան Հայաստանի հավաքականում. Արաս Օզբիլիզ

ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում ջանք չեմ խնայի, որ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մինչև վերջ խաղան Հայաստանի հավաքականում. Արաս Օզբիլիզ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիզն օրեր առաջ հայտարարեց կարիերան ավարտելու մասին: Օզբիլիզն իր սերնդի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից էր: Ֆուտբոլային կարիերան «Այաքս»-ի ակադեմիայից սկսելով` Օզբիլիզն իր ուրույն ձեռագիրը թողել յուրաքանչյուր թիմում, որտեղ խաղաժամանակ է ստացել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում հայ կիսապաշտպանը խոսեց կարիերայի ընթացքում խաղացած ակումբների, Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մասին և պատմեց  առաջիկա պլաններից:

HM2_7537.JPG (587 KB)

-Սկսելով ամենասկզբիցԱրասինչպես Ձեզ մոտ ծնվեց սերը ֆուտբոլի հանդեպ և ի՞նչ տարիքից եք սկսել ֆուտբոլով զբաղվել։

-Որքան հետ եմ նայում դեպի մանկություն, առաջին հիշողություններումս միշտ գնդակով եմ եղել: Նույնիսկ ընտանեկան լուսանկարների ալբոմներում առկա նկարներում ես միշտ գնդակով եմ: Իմ կարծիքով գնդակի նկատմամբ սիրով եմ ծնվել: Սակայն այս ամենում մեծ դեր ունի հայրս, ով շատ է սիրում ֆուտբոլ: Վստահաբար, նրա ներդրումը ևս կա ֆուտբոլն առավել շատ սիրելու գործում:

Այաքս»-ը համաշխարհային ֆուտբոլին մեծ անուններ տված ակումբ էորտեղ եղել եք նաև Դուք։ Ի՞նչ տվեց Ձեզ այդ հեղինակավոր ակումբը:

-Յուրաքանչյուր տարի «Այաքս»-ի ակադեմիան ընտրական փուլ է անցկացնում պատանի ֆուտբոլիստների համար, որին մասնակցում է մոտ 1200 երեխա: Հայրս ինձ 7 տարեկանում գրանցեց նման մի ընտրական փուլի, և այդ 1200 երեխաներից ընտրեցին 18-ին, որոնցից մեկն էլ ես էի: «Այաքս»-ի ակադեմիայի տված կրթությունն ամբողջ կյանքի համար է: Ակադեմիան է, որը ոչ միայն ֆուտբոլային հստակ գիտելիքներ է տալիս, այլ նաև պարտադիր է համարում երեխայի դպրոցական կրթությունն ու կարգապահությունը: Կարող եմ Ձեզ համար մի օրինակ բերել սեփական փորձից․ երբ հաճախում էի ակադեմիա, մարզումային պայուսակս շատ մեծ էր, սակայն պարտադիր էր, որ ինքս կրեի իմ մարզումային իրերը, ոչ թե ծնողներս: Հենց այդ տարիքից էլ երեխայի մեջ սերմանում են պատասխանատվության զգացումը:

HM2_7559.JPG (567 KB)

Այաքս»-ից «Կուբան», հետո «Սպարտակ»: Հիմահետ նայելիս, արդյոք ռուսական Պրեմիեր լիգան այդ պահի համար ճի՞շտ  որոշում էր:

 -Տեղափոխությունից առաջ այլ տարբերակներ կային, բայց արդեն մրցաշրջանի սկիզբն էր, և այլ տարբերակներն ինձ հարմար չէին այդ պահի համար: Ճիշտ քայլ եմ համարում տեղափոխությունս «Կուբան», և հենց այդ ակումբից հետո կարողացա մեկ տարվա ընթացքում տեղափոխվել Ռուսաստանի ամենամեծ ակումբ` «Սպարտակ»: Իհարկե, յուրաքանչյուր պատանի «Այաքս»-ի ակադեմիայից հետո երազում է մեծագույն ակումբներում խաղալու մասին, սակայն «Հռոմ հասնելու այլ ճանապարհներ կան»:  Եթե անկեղծ, Նիդեռլանդներից Ռուսաստան տեղափոխությունն ինձ համար «մշակութային շոկ» էր: Բայց հենց այնտեղ սկսեցի խոսել ռուսերեն: Ամենուր, որտեղ որ խաղացել եմ, ինձ համար կապեր եմ ստեղծել, սովորել եմ տեղական մշակույթից և հենց այդ ամենն ինձ կօգնի այժմ` պրոֆեսիոնալ կարիերան ավարտելուց հետո:

Սպարտակ»-ից թուրքական «Բեշիկթաշ»: Ժամանակին բուռն  քննարկումների առիթ դարձավ Ձեր տեղափոխությունըՔայլն իրավացի՞ էր:

-Այո, այդ պահի համար, տեղափոխությունը «Բեշիկթաշ» ճիշտ էր: Նոր-նոր էի վերականգնվում ծանր վնասվածքից: Այդ նույն ընթացքում վարձավճարով հանդես էի գալիս իսպանական «Ռայո Վալեկանո»-ում: Երազանքի պես մի բան է Լա լիգայում հանդես գալը: Եվ պետք է հաշվի առնենք այն, որ «Բեշիկթաշ»-ը Չեմպիոնների լիգայում հանդես եկող ակումբ էր:

HM2_7566.JPG (444 KB)

Ռայո Վալեկանո» ու «Շերիֆ» թեպետ երկար ժամանակ չեք խաղացել այս ակումբներումԻնչպե՞ս եք հիշելու այդ ակումբները:

-Երիտասարդ էի շատ և, գուցե, սխալներ էլ եմ ունեցել այդ ակումբներում խաղալու տարիներին, սակայն միայն լավ հիշողություններն ու մեծ փորձն  են  ինձ մնացել։ Հիմա արդեն հետ նայելով, կարող եմ հստակ ասել, որ հենց այդ քայլերն են ինձ այսօր բերել այստեղ:

-Հայկական Պրեմիեր լիգա. «Փյունիկ» և «Ուրարտու»։ Հայաստանի առաջնության ամենահեղինակավոր թիմերում եք խաղացելինչպե՞ս եք հիշելու այս թիմերը:

-Հրաշալի հիշողություններ ունեմ երկու ակումբների հետ կապված: Ինչպես դուք ասացիք, երկուսն էլ հայկական ակումբների շարքում ամենահեղինակավորներից են եղել: «Փյունիկ»-ից սկսելով` ծանոթացել եմ հայկական ֆուտբոլի հետ: Այդ ժամանակ չէի էլ պատկերացնում, որ պետք է մի օր հանդես գայի նաև «Ուրարտու»-ում: Բայց կյանքի գեղեցկությունը նրանում է, որ չգիտես, թե ինչ է լինելու հաջորդիվ: «Ուրարտու»-ի հետ Հայաստանի չեմպիոն եմ դարձել, այնպես, որ երկու ակումբներն էլ ինձ մոտ միայն դրական հիշողություններ են առաջացնում:

HM2_7574.JPG (480 KB)

-Գալով գլխավորինՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմում 40-ից ավել խաղ եք անցկացրելՏեսնելով ազգային ընտրանին «ներսից»՝ ի՞նչն եք հիշում թիմում:

-Ամեն ինչն եմ հիշում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում: Ինձ համար մեծագույն հպարտություն էր խաղալ Հայաստանի ընտրանու կազմում: Մեր սերունդն իսկապես լավ կազմ էր հավաքել և, կարծես, մի մեծ ընտանիք լինեինք: Բացարձակ այլ զգացողություն է հավաքականի մարզաշապիկով հանդես գալը: Կարոտում եմ հավաքականը, բայց այժմ էլ թիմի կողքին եմ՝ որպես առաջին երկրպագուներից մեկը:

-Քիչ ֆուտբոլիստների է բախտ վիճակվում նորամուտի խաղում գոլի հեղինակ դառնալԿանադայի դեմ խաղում անվրեպ իրացրեցիք 11 մետրանոցըԵկեք հիշենք այդ խաղըԻնչպե՞ս եղավոր Ձեզ տրվեց 11 մետրանոցը իրացնելու հնարավորությունը:

-Հենց այն ընտանեկան մթնոլորտն էր, որի մասին խոսում էինք քիչ առաջ: Գնդակը Հենրիխի մոտ էր, հայացքներով միմյանց հանդիպեցինք, և նա հասկացրեց ինձ, որ ինձ է տրված այդ հնարավորությունը` իրացնելու 11 մետրանոց հարվածը: Լարվածություն չկար, վստահ էի, որ իրացնելու եմ:

HM2_7571.JPG (512 KB)

-Արասարդյոք Ձեր տաղանդն ամբողջությամբ բացահայտվե՞ցթե՞ վնասվածքներն իրենցն արեցին:

-Բոլորն էլ գիտեն, որ կարիերայիս ընթացքում վնասվածքներս շատ են եղել: Ընդհանուր առմամբ, մոտ 4,5 տարի ֆուտբոլային կարիերայումս բաց եմ թողել հենց վնասվածքների պատճառով: Գուցե, մյուսները կարծում են, որ վնասվածքների պատճառով բախտս չի բերել, սակայն ես հակառակ կարծիքին եմ. 3 լուրջ վնասվածքներից հետո ես կրկին կարողացել եմ վերադառնալ մեծ ֆուտբոլ:

-Ո՞վ է լավագույն ֆուտբոլիստըում դեմ և ում հետ խաղացել եք:

-Եթե անկեղծ` շատ են եղել նման ֆուտբոլիստներ: Երևի թե Ռիկարդու Կուարեժման, Ադրիանոն,Պեպեն,  Կոստան, և, իհարկե, Հենրիխ Մխիթարյանը: Անկեղծ եմ ասում, ինձ դուր չէր գալիս փոքրամարմին ֆուտբոլիստների դեմ խաղալը, քանի որ նրանք շատ ավելի արագ էին (ծիծաղում է. հեղ.): Ինձ համար իսկապես դժվար էր Պատրիկ Էվրայի դեմ խաղալը:

HM2_7599.JPG (576 KB)

-Իսկ ըստ Ձեզո՞վ է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը:

-Լիոնել Մեսին:

-Ո՞ր գոլն եք համարում լավագույնը Ձեր կարիերայի ընթացքում։

-Գեղեցիկ գնդակներ եղել են, ինչպես օրինակ` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ «Օլդ Թրաֆորդ»-ում խփածս գնդակը: Բայց ինձ համար առանձնակի հիշվող է Երևանում Բուլղարիայի դարպասն ուղարկած գնդակը: Այլ զգացողություն է 15 հազար հայ հանդիսականի դրական արձագանքը ստանալը:

-Ի՞նչ խորհուրդ կտայիք 17-ամյա Արասին հիմա:

-Եթե մինչև ապրիլի մեկը՝ մինչև այդ չարաբաստիկ վնասվածքը լիներ, ապա Արասին կասեի, որ այդ սահանկումը մի արա: Բայց եթե անգամ դրանից հետո ասեի, կասեի. «ապրես, լավ ես արել» (ծիծաղում է. հեղ.):  Այդքան դժվարությունների միջով անցնելով էլ՝ ինձ համար իմ կարիերան վատը չի եղել:

HM2_7485.JPG (480 KB)

-Կցանկանայի՞ք տեսնել Ձեր զավակներից մեկին ֆուտբոլիստի կարգավիճակում ևինչու ոչՀայաստանի հավաքականում խաղալիս:

-Իհարկե, կցանկանայի, որ իրենք էլ մեծ ֆուտբոլիստներ դառնան, սակայն միայն իմ ցանկությունը քիչ է: Նրանք ևս այդ ձգտումը պետք է ունենան: Ես միայն փորձում եմ կողքից օգնել: Մեծ տղաս, ով 7 տարեկան է, այդքան էլ ֆուտբոլային տաղանդով օժտված չէ, բայց դրա փոխարեն աշխատասեր է: Իսկ 5 տարեկան տղաս, տաղանդավոր է: Իր տարիքի համար լավ է տիրապետում գնդակին: Դուստրս դեռ ցանկություն չի հայտնել, բայց եթե  նկատեմ, որ ունի  նման ձգտում, անպայման կքաջալերեմ։ Բայց ես չեմ կարող ասել, թե նրանցից ով կդառնա լավ ֆուտբոլիստ:  Տաղանդը քեզ հասցնում է ինչ-որ մի մակարդակի, հետո դու քո աշխատասիրությամբ պետք է հասնես մնացածին:  

-Տարիներ առաջ մեր հերթական հարցազրույցի ժամանակ խոսվեց նաևոր ցանկություն ունեք ակադեմիա բացել ՀայաստանումԻ՞նչ փուլում է գործընթացը:

-Այո, միշտ եմ ցանկություն ունեցել ակադեմիա բացելու: Սակայն հիմա այս պահին մտածում եմ հայկական ֆուտբոլին օգնելու այլ ճանապարհների մասին:

HM2_7502.JPG (538 KB)

-Դեկտեմբերի 23-ին կկայանան ՀՖՖ նախագահի ընտրություններըԻ՞նչ ունեք տալու հայկական ֆուտբոլին և ի՞նչ հստակ պլան ունեք:

-Այն ճանապարհով, որով անցել եմ ես, այն փորձով, որը կուտակել եմ տարիների ընթացքում, կարող եմ մեծ օգուտ տալ հայկական ֆուտբոլին: Աշխատանքս տեսնում եմ միայն ու միայն թափանցիկության և արդարության սկզբունքները պահելու եղանակով: Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կապված իմ պլաններն առավել մանրամասն կբացահայտեմ առաջիկա մեծ ասուլիսի ժամանակ: Սուտ կլինի, եթե ասեմ, որ 2-3 տարվա ընթացքում կարողանալու եմ փոխել ամենը, դա բացառված է: Բայց, իմ կարծիքով, մեզ պետք է ֆուտբոլի զարգացման ազգային ծրագիր, որը վերցված չի լինի այս կամ այլ երկրներից, այլ կլինի մեր ինքնատիպությանը հատուկ ծրագիր: Հայկական ֆուտբոլին գլոբալ փոփոխություններ են պետք:

-Ներֆուտբոլային հասարակությունը խոսում է այն մասինոր Ձեզ աջակցողների թվում է նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:

-Ես շնորհակալ եմ Հենրիխ Մխիթրայանին, թե՛ խոսքով, թե՛ գործով ինձ միշտ աջակցելու համար։ Մի բան ասեմ` իմ ընտրվելու դեպքում ես ջանք չեմ խնայի, որ Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մինչև իրենց կարիերայի ավարտն անպայման խաղան Հայաստանի հավաքականում։ Մենք, գուցե, ամբողջապես չենք էլ ընկալում Հենրիխ Մխիթարյանի մեծագույն ֆուտբոլիստ լինելու փաստը: Մեզ նման փոքր երկրները պետք է երկու ձեռքով պահեն Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստին: Հենրիխն այն օրինակն ու ապացույց է, որ հնարավոր է հայկական ֆուտբոլից համաշխարհային աստղեր ունենալ: Մենք պետք է ամեն հնարավոր բան անենք՝ մեր զարգացման համար օգտագործելով օրինակ նույն հենց Մխիթարյանի փորձը, տաղանդը, կապերը:

-Արասշնորհակալ եմ անմիջական զրույցի համար:

  • Կիսվել: