չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ մեկ ամիս

Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ մեկ ամիս

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ և «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մկանային վնասվածքի պատճառով չի մասնակցի ակումբի առաջիկա խաղերին:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա հայ ֆուտբոլիստը բուժզննում է անցել Ռոսցանոյի  ինստիտուտում, որտեղ նրա մոտ հայտնաբերվել է ձախ ազդրի մկանային վնասվածք:

Ֆուտբոլիստի առողջական վիճակը կվերանայվի հաջորդ շաբաթ, սակայն վերականգնման ժամկետները գնահատվում են մոտ 4 շաբաթ:

 

Մխիթարյանը վնասվածք էր ստացել «Նապոլի»-ի դեմ «Ա Սերիա»-ի 8-րդ տուրի խաղում, որն ավարտվել էր «Ինտեր»-ի՝ 1:3 հաշվով կրած պարտությամբ:

  • Կիսվել: