երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հենրիխ Մխիթարյանը գերազանց ֆուտբոլիստ է․ Գվարդիոլա

Հենրիխ Մխիթարյանը գերազանց ֆուտբոլիստ է․ Գվարդիոլա

Անգլիական Մանչեսթր Սիթիի մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին անդամ Հենրիխ Մխիթարյանին՝ գնահատելով որպես գերազանց ֆուտբոլիստ։

«Նա գերազանց ֆուտբոլիստ է։ Թե ինչպես նրա բացակայությունն ազդեց Ինտերի խաղի վրա, պետք է Սիմոնե Ինձագիին հարցնեք։ Իհարկե, նա գերազանց ֆուտբոլիստ է։ Հիշում եմ` երբ ես Բավարիայում էի, իսկ նա` Դորտմունդում Թոմաս Տուխելի օրոք, նրա ազդեցությունը թիմին շատ լավն էր։

Բորուսիա Դորտմունդ, Մանչեսթեր Յունայթեդ, հիմա` Ինտեր... թոփ-ակումբներ են։ Նրան 2 անգամ եմ հանդիպել Մանչեսթերի ռեստորաններից մեկում։ Գիտեմ, որ հրաշալի, հրաշալի մարդ է։

Նա որակապես բարձր ֆուտբոլիստ է։ Բայց ոչինչ չեմ կարող ասել նրա` եզրափակիչին չմասնակցելու ազդեցության մասով»,– ասել է նա։

  • Կիսվել: