երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Նապոլի» - «Ինտեր» խաղում (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Նապոլի» - «Ինտեր» խաղում (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը միջին գնահատական է ստացել Իտալիայի Ա սերիայի 14-րդ տուրում կայացած «Նապոլի» - «Ինտեր» խաղի համար:

«Նա հիանալի բաները փոխարինում էր անճշտություններով: Երկրորդ խաղակեսի մեկնարկում Բարելան չօգտվեց նրա լավ փոխանցումից: Բայց խաղում է մտածված, նման մեկը միշտ լրացուցիչ արժեք է թիմի համար», - գրում է «Գազետա դելո սպորտ» թերթը:

Հենրիխ Մխիթարյանը խաղացել է մինչև 77-րդ րոպեն, որից հետո փոխարինվել է: Այդ պահին հաշիվն արդեն 2:0 էր՝ հոգուտ «Ինտերի»: Յոթ րոպե անց միլանցիները խփում են նաև երրորդ գոլը:

Այդ հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 35 միավոր և կրկին բարձրացավ առաջին հորիզոնական: Նրան հաջորդող «Յուվենթուսը» ետ է մնում 2 միավորով: Իտալիայի գործող չեմպիոն «Նապոլին» սեփական դաշտում կրեց թվով չորրորդ պարտությունը և այժմ 24 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը:

Հաջորդ խաղը «Ինտերը» կանցկացնի դեկտեմբերի 9-ին: Այդ օրը միլանցիները սեփական դաշտում կընդունեն 16-րդ հորիզոնականում գտնվող «Ուդինեզեին»:


  • Կիսվել: