երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հայտնի է Հայաստանի «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում թեկնածուների անունները. ՀՖՖ

Հայտնի է Հայաստանի «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում թեկնածուների անունները. ՀՖՖ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը:

Հայաստանի 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներն են՝

Նորբերտո Բալեկյան «Բոկա Խունիորս» (Արգենտինա)
Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
Արտակ Դաշյան - «Փյունիկ»
Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Ռուսաստան)
Վարազդատ Հարոյան - «Աստանա» (Ղազախստան)
Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»
Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)
Հենրիխ Մխիթարյան - «Ինտեր» (Իտալիա)
Արթուր Միրանյան - «Նոա»
Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)
Անդրե Չալըշըր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)  
Օգնյեն Չանչարևիչ - «Ալաշկերտ»
Լուկաս Սելարայան - «Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Էդգար Սևիկյան - «Պարի ՆՆ» (Ռուսաստան)
Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա Մյունխենգլադբախ» (Գերմանիա)

Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստի քվեարկության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Հայաստանի 2023 թ. լավագույն մարզչի թեկնածուներն են՝

 

Վարդան Բիչախչյան - «Արարատ-Արմենիա»
Դմիտրի Գունկո - «Ուրարտու»
Վահե Գևորգյան - «Ալաշկերտ»
Եղիշե Մելիքյան - «Փյունիկ»
Վարդան Մինասյան - «Արարատ-Արմենիա»
Ալեքսանդր Պետրակով - Հայաստանի ազգային հավաքական

Հայաստանի 2023 թ. լավագույն մարզչի քվեարկության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

Քվեարկությունը պետք է ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ նշելով քվեարկության տարբերակը, անուն-ազգանուն, լրատվամիջոցի անուն, կցելով լրագրողական բեյջը և լուսանկարը:

 

Քվեարկությունը կտևի մինչև ս.թ. դեկտեմբերի 25-ը՝ ժամը 18:00: Դրանից հետո ներկայացված և/կամ կարգի խախտումով ուղարկված քվեները համարվելու են անվավեր: 

  • Կիսվել: