Հայտնի է` հայ մարմնամարզիկներից ովքեր կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
Սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականներն այս տարվա հուլիսի 24- ից օգոստոսի 14-ը ուսումնամարզական հավաքի կմասնակցեն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի քաղաքում:Այս մասին տեղեկացնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից:
Հավաքից անմիջապես հետո մարմնամարզիկները կմեկնեն Գերմանիայի Մյունխեն քաղաք՝ մասնակցելու օգոստոսի 15-ից 21-ը կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Մեծահասակների կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն մարզիկներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը՝ մարզիչներ Հայկ Նազարյանի և Աշոտ Գասպարյանի գլխավորությամբ:
Երիտասարդների կազմում ԵԱ-ին կմասնակցեն Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Էրիկ Բաղդասարյանը` մարզիչ Արտակ Այդինյանի գլխավորությամբ:
Մրցաշարը կսպասարկեն Հակոբ Սերոբյանը և Էլֆիկ Հովհաննիսյանը: Եվրոպայի առաջնությանը ներկա կլինի նաև Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը: