ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայերը ոսկե սիրտ ունեն, թող երկար ապրի Հայաստանը․ Մուհամմեդ Ջալուդ

Հայերը ոսկե սիրտ ունեն, թող երկար ապրի Հայաստանը․ Մուհամմեդ Ջալուդ

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամմեդ Ջալուդը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը նվիրված մամուլի ասուլիսին շնորհակալություն հայտնեց վարչապետի գլխավորությամբ Հայաստանի կառավարությանը, ԿԳՄՍ-ի նախարարությանը և Օլիմպիական կոմիտեին։ 

Ինչպես նաև նշեց, որ սա իր առաջին այցելությունն է Հայաստան․ «Սա իմ առաջին այցելությունն է Հայաստան և հուսով եմ նաև, որ հետագայի համար մեծ հնարավորություն կլինի։ Հպարտ եմ, որ Հայաստանում ծանրամարտը կայացած մարզիկներ ունի և առաջատարներից մեկն է»։ 

«Իրականում այս պահին աշխարհում վիճակը այնքան էլ կայուն չէ, գիտենք՝ Ռուսաստանում, Ուկրաինայում և այլ տեղերում իրավիճակները լարված են։ Սակայն ես կուզեմ նշել, որ հայերը կարծես ոսկե սիրտ ունեն և համաձայնել են ընդունել այն բոլոր մարզիկներին, ովքեր հայտ են ներկայացրել այցելության համար։ Եվ սա հենց այն հիմնաքարային կետերից է, որը հնարավորություն կտա, որպեսզի հետագայում Հայաստանը ցանկացած միջազգային իրադարձություն իրականացնի իր երկրում և ես ինքս կնպաստեմ դրան»,-ասել է նախագահը։ 

Հույս է հայտնել, որ հաջորդ Օլիմպիական խաղերին նորից կտեսնեն Հայաստաբնի դրոշը, ոսկե մեդալներ։ 

Եզրափակելով ելույթը ընդգծել է․ «Թող երկար ապրի Հայաստանը»։

  • Կիսվել: