շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայաստանը թիմային հաշվարկով 2-րդն է սամբոյի Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը թիմային հաշվարկով 2-րդն է սամբոյի Եվրոպայի առաջնությունում

Ապրիլի 19-23-ն Իսրայելի Հայֆա քաղաքում կայացած սամբոյի Եվրոպայի 2023թ. առաջնությունում Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների մարզիկ-մարզուհիները նվաճելով 19 մեդալ, թիմային հաշվարկով գրավեցին 2-րդ տեղը: Այդ մասին հատնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:

Մերոնք հայրենիք են վերադառնում 4 ոսկե, 4 արծաթե, 11 բրոնզե մեդալով: Ներկայացնում ենք բոլոր մեդալակիրներին.

Դեռահասներ (14-16 տարեկան)

Սամվել Դանիելյան (46 կգ) - բրոնզ

Նարեկ Սիմոնյան (53 կգ) - ՈՍԿԻ

Անդրե Սարդարյան (58 կգ) - բրոնզ

Գոռ Աղասարյան (79 կգ) - բրոնզ

Դավիթ Բարսեղյան (+88 կգ) - արծաթ

Պատանիներ (16-18 տարեկան)

Ալիկ Մեքինյան (53 կգ) - բրոնզ

Արմեն Աղումյան (58 կգ) - ՈՍԿԻ

Էրիկ Գուրջանյան (64 կգ) - բրոնզ

Համլետ Պարսամյան (71 կգ) - արծաթ

Էրիկ Սաղաթելյան (+98 կգ) - բրոնզ

Աղջիկներ (18-20 տարեկան)

Աննա Այվազյան (50 կգ) - արծաթ

Նանե Հակոբյան (65 կգ) - բրոնզ

Տղամարդիկ

Տիգրան Կիրակոսյան (58 կգ) - բրոնզ

Նարեկ Դալլաքյան (64 կգ) բրոնզ

Բորիս Շատվերյան (79 կգ) - բրոնզ

Արսեն Խանջյան (98 կգ) - ՈՍԿԻ

Կանայք

Վարսիկ Գրիգորյան (54 կգ) - արծաթ

Մարտական սամբո

Մխիթար Մխիթարյան (58 կգ) - բրոնզ

Արման Ավանեսյան (98 կգ) - ՈՍԿԻ

Նշենք, որ Հայաստանն իրենից առաջ է թողնել միայն FIAS 1 թիմին, որի կազմում ընդգրկված են եղել Ռուսաստանի սամբիստները:

  • Կիսվել: