Հայաստանն Series A մրցաշարում առաջին անգամ է մեդալ նվաճել
Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է Series A պաշտոնական մրցաշարի բրոնզե մեդալակիր, տեղեկացնում է վՀայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան:
Հայկական կարատեի բարձր նվաճումները շարունակվում են։ Կիպրոսի Լառնակա քաղաքում փետրվարի 14-16-ին տեղի ունեցած՝ WKF Karate1 Series A - Larnaca 2025 պաշտոնական մրցաշարում Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթելով 5 մենամարտ՝ -75կգ քաշային կարգում գրավել է 3-րդ տեղը:
Նշենք, որ Series A մրցաշարում Հայաստանն առաջին անգամ է մեդալ նվաճում։