Հայաստանի ընտրանին կարող է համալրվել ռուսաստանցի կիսապաշտպանով
Հայաստանի ընտրանին կարող է համալրվել ռուսաստանցի կիսապաշտպանով. «Սոչիի» 22-ամյա խաղացող Ալեքսանդր Կովալենկոն մտադիր է փոխել սպորտային քաղաքացիությունը՝ դառնալով Հայաստանի ներկայացուցիչ, գրում է armsport.am-ը:
Ինչպես РИА Новости-ին տեղեկացրել է իրավիճակին մոտ կանգնած աղբյուրը, բանակցություններն արդեն մեկնարկել են, և ֆուտբոլիստը բացասական չի վերաբերում այդ գաղափարին: Եթե որոշումը դրական լինի, Կովալենկոն հնարավորություն կունենա հրավիրվելու Հայաստանի ազգային թիմ 2026 թվականից սկսած:
Կովալենկոն 2022-ին նորամուտը նշել է Ռուսաստանի հավաքականում՝ ընկերական հանդիպման ընթացքում Ղրղզստանի դեմ խաղալով 45 րոպե: Նա «Զենիթի» կազմում դարձել է Ռուսաստանի առաջնության, Գավաթի և Սուպերգավաթի չեմպիոն:


