ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանի ըմբիշները 3 ոսկե մեդալ են նվաճել Իրանի մրցաշարում

Հայաստանի ըմբիշները 3 ոսկե մեդալ են նվաճել Իրանի մրցաշարում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը փայլուն է հանդես եկել Իրանի Ռաշտ քաղաքում կայացած Շահիդ Հասան Աշուրիի անվան գավաթի 15-րդ խաղարկությունում:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր ըմբիշներ Հոմերոս Առաքելյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ) և Վիգեն Նազարյանը (87 կգ) իրենց քաշային կարգերում գրավել են առաջին տեղը և արժանացել ոսկե մեդալներ:

Ալբերտ Վարդանյանը (130 կգ) և Աշոտ Մանուկյանը (60 կգ) դարձել են արծաթե մեդալակիր: Բրոնզե մեդալ են նվաճել 67 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը և Վարուժան Անտոնյանը (63 կգ):

Թիմային հաշվարկով Հայաստանի ընտրանին զբաղեցրել է 2-րդ տեղը:

  • Կիսվել: