երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փայլուն հաղթանակներ. Հայաստանը ներկայացնող 4 ըմբիշները դուրս եկան Մ20 ԵԱ–ի եզրափակիչ

Փայլուն հաղթանակներ. Հայաստանը ներկայացնող 4 ըմբիշները դուրս եկան Մ20 ԵԱ–ի եզրափակիչ

Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացվող ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող ազատոճային 4 ըմբիշները դուրս եկան եզրափակիչ։

Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
 
Առաջինը մրցագորգ դուրս եկավ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և 19։ 9 հաշվով պարտության մատնեց ռումինացի Բենջամեն Բադժեին։
74 կգ քաշային Հայկ Պապիկյանը 6։2 հաշվով պարտության մատնեց Ավստրիայի ներկայացուցիչ Մուհամադ Ինշապիևին։
86 կգ քաշային կարգում Մուշեղ Մկրտչյանն էլ ուժերը չափեց ուկրաինացի Իվան Չեռնոգուզի հետ ու հաղթեց 17։6 հաշվով։
Մեր հավաքականից վերջինը մրցագորգ դուրս եկավ 92 կգ քաշային Կնյազ Իբոյանը ու 10։1 հաշվով հաղթեց Բուլղարիան ներկայացնող Սալի Սալիևին։
Նշենք, որ այսօր 97 կգ քաշային Գուրգեն Սիմոնյանը բրոնզե մեդալը վիճարկելու է վրացի Նիկա Պանցուլայայի հետ, 65 կգ քաշային կարգում էլ երրորդ տեղի համար Անդրանիկ Ավետիսյանը ուժերն է չափելու ռումինացի Դանիել Սանդուի հետ, իսկ 79 կգ քաշային կարգում Նարեկ Գրիգորյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է բուլղարացի Ռադոմիր Ստոյանովի հետ։
Հիշեցնենք, որ ըմբշամարտի երիտասարդական ԵԱ-ն մեկնարկել է հունիսի 26-ին և կտևի մինչև հուլիսի 2-ը:

  • Կիսվել: