Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի
Կարեն Ասմարյանն ընտրվել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ, տեղեկացնում է ՀՎՖ մամուլի ծառայությունը։
Հունվարի 10-ին կայացել է ՀՎՖ 10-րդ հաշվետու-ընտրական համագումարը։ Կարեն Ասմարյանը նախագահի պաշտոնում ընտրվել է միաձայն:
Ֆեդերացիայի փոխնախագահ է ընտրվել Աշոտ Գասպարյանը, իսկ գլխավոր քարտուղար՝ Սմբատ Գևորգյանը: Մինչև այս Կարեն Ասմարյանը զբաղեցնում էր Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնը։


