ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանի ծանրորդները կմասնակցեն Լաս Վեգասում անցկացվող ծանրամարտի «Բարեկամության գավաթ» միջազգային մրցաշարին

Հայաստանի ծանրորդները կմասնակցեն Լաս Վեգասում անցկացվող ծանրամարտի «Բարեկամության գավաթ» միջազգային մրցաշարին

Հայաստանի ծանրորդները հունիսի 29-ից հուլիսի 9-ը կմասնակցեն ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում անցկացվող ծանրամարտի «Բարեկամության գավաթ» միջազգային մրցաշարում: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

Մրցահարթակ կելնեն ԱՄՆ-ի ծանրամարտի ֆեդերացիայի անվանական հրավերով հայտավորված մարզիկները: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի ղեկավարությամբ վաղը լուսադեմին մրցավայր կմեկնեն մեր նշանավոր վարպետներ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ քաշային կարգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (109 կգ) և գերծանքաշայիններ Գոռ Մինասյանը և Վարզադատ Լալայանը:

 

  • Կիսվել: