կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանի սուսերամարտիկները մեդալներ են նվաճել Սլովենիայում

Հայաստանի սուսերամարտիկները մեդալներ են նվաճել Սլովենիայում

Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում անցկացված սուսերամարտի Եվրոպայի մինչև 14 տարեկան գավաթի խաղարկության հերթական փուլի մրցաշարին մասնակցել են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները։

Գագիկ Հովհաննիսյանի գխավորած հավաքականից գերազանց ելույթ ունեցավ ճկասուսերակիր Հակոբ Մանուկյանը: Նա հաղթեց բոլոր մրցակիցներին և գրավեց առաջին տեղը, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը (armnoc.am):

Զուգահեռաբար տեղի ունեցան նաև պատանեկան և երիտասարդական միջազգային մրցաշարեր: Պատանեկանում Վրույր Հովհաննիսյանը, իսկ երիտասարդականում Նորայր Մայրանյանը գրավեցին երրորդ տեղը:

Ընթացիկ մրցաշրջանում հայ սուսերակիրները միջազգային մրցաշարերում նվաճել են հինգ մեդալ:

Հայաստանի  ներկայացուցիչները հանդես կգան նաև Թբիլիսիում դեկտեմբերի 21-25-ն անցկացվելիք Վրաստանի բաց առաջնությունում:

  • Կիսվել: