չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Հայաստանի սպորտային մարմնամարզության երիտասարդական թիմը չի մասնակցելու աշխարհի առաջնությանը ֆինանսական խնդիրների պատճառով. գլխավոր մարզիչ

Հայաստանի սպորտային մարմնամարզության երիտասարդական թիմը չի մասնակցելու աշխարհի առաջնությանը ֆինանսական խնդիրների պատճառով. գլխավոր մարզիչ

Հայաստանի սպորտային մարմնամարզության երիտասարդական թիմը չի մասնակցելու աշխարհի առաջնությանը ֆինանսական խնդիրների պատճառով:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի սպորտային մարմնամարզության թիմի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

«Մանիլայում կայանալու է երիտասարդների աշխարհի առաջնությունը, որին մենք չենք մասնակցելու` պատճառը ֆինանսների բացակայությունն է: Մենք գոնե մեկ մասնակից պետք է ունենայինք այդ առաջնությունում: Երկրորդ տարին է, որ պետության ֆինանսավորումը վերջանում է: Խնդրանքս է, որ ի սկզբանե տրվի այդ գումարը»,-ասաց Սերոբյանը:

Գլխավոր մարզիչը հույս է հայտնում, որ ընթացիկ տարում հավաքականը կունենա ևս մեկ ուսումնամարզական հավաքի հնարավորություն:

  • Կիսվել: