ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների կիսաեզրափակիչ մրցաշարերի ավարտին մնացել է 2 խաղափուլ

Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների կիսաեզրափակիչ մրցաշարերի ավարտին մնացել է 2 խաղափուլ

Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների կիսաեզրափակիչ մրցաշարերի ավարտին մնացել է ընդամենը 2 խաղափուլ:  Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից։ Տղամարդկանց մրցաշարում 7 խաղափուլից հետո առաջատարներն են Վալտեր Գյուրջինյանը և Դավիթ Դավթյանը, ովքեր ունեն 6 միավոր: Առաջատարներից կես միավորով հետ է մնում Դավիթ Տիրատուրյանը: Կանանց մրցաշարում միանձնյա առաջատարն է Նարե Հովակիմյանը, ով ունի 6 միավոր:  Լիանա Հակոբյանը, Մանե Ժամկոչյանը և Մարիամ Բարսեղյանը ունեն 5.5 միավոր:

 

  • Կիսվել: