չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը 2:2 հաշվով ավարտել է հանդիպումն Իսրայելի հավաքականի հետ

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը 2:2 հաշվով ավարտել է հանդիպումն Իսրայելի հավաքականի հետ

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 4-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց իր հանդիպումը Իսրայելի հավաքականի հետ: Այս մասին տեղեկացնում են Հայաստաանի շախմատի ֆեդերացիայից։

Հաղթանակ է տարել Էլինա Դանիելյանը: Մարիամ Մկրտչյանի և Մարիա Գևորգյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Առաջին խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը հաղթել է Էստոնիային, երկրորդում՝ Ռումինիային, իսկ երրորդում զիջել է Լեհաստանին։

Այսօր Հայաստանի տղամարդկանց հավաքականը նույնպես 2:2 հաշվով ավարտել է իր հանդիպումը Ռումինիայի հավաքականի հետ: Հաղթանակ է տարել Հայկ Մարտիրոսյանը: Շանթ Սարգսյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը առաջին խաղափուլում հաղթել է Լիտվային, իսկ երկրորդում և երրորդում խաղացել է ոչ-ոքի, համապատասխանաբար, Խորվաթիայի և Չեխիայի հետ:

  • Կիսվել: