Հայաստանի սամբիստները Եվրոպայի առաջնությունում արդեն նվաճել են 3 ոսկե մեդալ
Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնության երկրորդ օրը չափազանց հաջող է հանդես եկել Հայաստանի երիտասարդական հավաքականը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, 58 կգ քաշային Աշիկ Անդրեյանը և 88 կգ քաշային Գոռ Հարությունյանը հաղթել են բոլոր գոտեմարտերը և հռչակվել Եվրոպայի չեմպիոն: Արփինե Մնացականյանը (50 կգ), Նարեկ Ամիրյանը (71 կգ), Գրիգոր Բեկնազարյանը (98 կգ) և Նորիկ Խուրշուդյանը (+98 կգ) դարձել են բրոնզե մեդալակիր:
Հայաստանի Մ-22 տղաների հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրել է 2-րդ տեղը` զիջելով միայն Ռուսաստանի ընտրանուն: Ընդհանուր հաշվարկով (գումարած պատանեկան առաջնության մեդալները) Հայաստանը նույնպես երկրորդ տեղում է` 3 ոսկի, 2` արծաթ, 4` բրոնզ:
Սեպտեմբերի 17-18-ին ասպարեզ կմտնեն ազգային հավաքականները: Հայաստանը մրցավայր է գործուղել 10 մարզիկ և 1 մարզուհի:
Տղամարդիկ.
Տիգրան Կիրակոսյան-58 կգ
Մաքսիմ Մանուկյան-64 կգ
Կառլեն Մահինյան-71 կգ
Բորիս Շատվերյան-79 կգ
Դավիթ Գրիգորյան-88 կգ
Արսեն Խանջյան-98 կգ
Կանայք.
Վարսիկ Գրիգորյան-54 կգ
Մարտական սամբո
Համլետ Սուքիասյան-58 կգ
Վահրամ Գրիգորյան-64 կգ
Վաչիկ Վարդանյան-71 կգ
Արման Ավանեսյան-98 կգ