Հայաստանի Մ-21 հավաքականը պարտվել է
Հայաստանի Մ-21 ազգային ընտրանին Եվրոպայի առաջնության ընտրական փուլում սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտություն է կրել Չեռնոգորիայի Մ-21 հավաքականից։
Հաջորդ հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին, մրցակիցը կլինի Շվեդիայի Մ-21 հավաքականը։
Ընդհանուր առմամբ, Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը վատ արդյունքներ է գրանցել։ Նախորդ 25 խաղերում մեր ընտրանին պարտություններ է կրել, ոչ-ոքի ավարտելով ընդամենը 4 խաղ։
Վերջին անգամ հաղթանակ ենք տարել 2021 թվականի սեպտեմբերի 2-ին՝ 2:0 հաշվով՝ Ֆարերյան կղզիների թիմի նկատմամբ։


