չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Հայաստանի կարատեի ազգային հավաքականը մեկնել է Փարիզ՝ մասնակցելու 2025 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլին

Հայաստանի կարատեի ազգային հավաքականը մեկնել է Փարիզ՝ մասնակցելու 2025 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլին

Հայաստանի կարատեի ազգային հավաքականը, ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանի գլխավորությամբ, մեկնել է Փարիզ` մասնակցելու 2025 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլին: Այս մասին հայտնում է Հայաստանի կարատեի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հայաստանի կարատեի հավաքականի մարզիկներ Գոռ Ներսիսյանը և Յուրա Զալյանն արդեն ունեն ուղեգիր՝ նոյեմբերի 27-30-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։

Եվս 4 մարզիկ՝ Լենա Գյուլումյանը, Անիտա Մակյանը, Սուրեն Հարությունյանը և Միխայիլ Մխիթարյանը հոկտեմբերի 17-19-ը Փարիզում կպայքարեն աշխարհի առաջնության ուղեգրի համար։

  • Կիսվել: