կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայաստանի հեծանվորդները մասնակցել են աշխարհի առաջնությանը

Հայաստանի հեծանվորդները մասնակցել են աշխարհի առաջնությանը

Հայաստանի երկու հեծանվորդներ մասնակցել են Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում կայացած հրապարակային հեծանվավազքի աշխարհի երիտասարդական առաջնությանը:

Վահե Վիրաբյանը միավորներով մրցավազքում վաստակել է 3 միավոր և 24 մասնակիցների մեջ զբաղեցրել է 17-րդ տեղը։

Ալեքս Արամայիսյանը հանդես է եկել 5 կմ սկրետչում և 15 կմ օմնիում մրցաձևում։ Մեր հեծանվորդն սկրետչի որակավորման փուլի իր ենթախմբում գրավել է նախավերջին՝ 15-րդ տեղը և դուրս մնացել պայքարից։ Օմնիումի մրցավազքում Ալեքս Արամայիսյանին չի հաջողվել միավոր վաստակել և նա լիտվացի հեծանվորդի հետ բաժանել է վերջին՝ 14-րդ տեղը։

Նշենք, որ հրապարակային հեծանվավազքի աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցել են 40 երկրների 310 հեծանվորդ։

  • Կիսվել: