չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Հայաստանի հավաքականը զիջեց Իռլանդիայի ընտրանուն. խաղն ավարտվեց 1:0 հաշվով

Հայաստանի հավաքականը զիջեց Իռլանդիայի ընտրանուն. խաղն ավարտվեց 1:0 հաշվով

2026 թվականի աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 4-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում նվազագույն հաշվով պարտվեց Իռլանդիայի ընտրանուն:

Իռլանդիա-Հայաստան հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով:

Հանդիպման միակ և հաղթական գոլը 70-րդ րոպեին հեղինակել է «Ռոմայի» հարձակվող Էվան Ֆերգյուսոնը։

Հիշեցնենք՝  երկրորդ խաղակեսի սկզբում մրցակցի դեմքին հարվածելու համար կարմիր քարտով խաղադաշտից հեռացվել էր մեր ընտրանու ավագ Տիգրան Բարսեղյանը։

  • Կիսվել: