շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
1-ին օր և 1-ին հաղթանակ․ Թուրքիայում հայ պատանի բռնցքամարտիկը մրցակցին նոկդաունի է ենթարկել

1-ին օր և 1-ին հաղթանակ․ Թուրքիայում հայ պատանի բռնցքամարտիկը մրցակցին նոկդաունի է ենթարկել

Էրզրում քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանի հավաքականը մեկնարկեց հաղթանակով։

57 կգ քաշային Ալեն Ստեփանյանը բացահայտ առավելությամբ հաղթանակ տարավ Էստոնիան ներկայացնող Նիկիտա Կորսունովի նկատմամբ։ Երկրորդ ռաունդում հայ բռնցքամարտիկը մրցակցին ենթարկեց նոկդաունի, մրցավարները 5։0 հաշվով հաղթանակը շնորհեցին Ալենին։

Այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի ևս 3 ներկայացուցիչ:

 

  • Կիսվել: