ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանի հավաքականը հաղթեց Մադագասկարի թիմին

Հայաստանի հավաքականը հաղթեց Մադագասկարի թիմին

Հնդկաստանի Չենայ քաղաքում մեկնարկած շախմատի Համաշխարհային օլիմպիադայի առաջին տուրում Հայաստանի հավաքականը պարտության մատնեց Մադագասկարի թիմին` 4:0։

Չորս պարտիաներում հաղթանակ տարան Հրանտ Մելքումյանը (2634), Սամվել Տեր-Սահակյանը (2625), Մանուել Պետրոսյանը (2610) եւ Ռոբերտ Հովհաննիսյանը (2591)։

Արման Փաշիկյանի գլխավորությամբ տղամարդկանց թիմի առաջատարը Գաբրիել Սարգսյանն (2698) է։ Հայաստանի թիմը 2642 միջին վարկանիշով 12-րդն է։

Կանանց Հայաստանի հավաքականը առաջին տուրում մրցել էր Բոթսվանայի թիմի հետ եւ առավելության հասել 4:0 հաշվով։

Զավեն Անդրիասյանի գլխավորությամբ Հայաստանի թիմում խաղացին Էլինա Դանիելյանը (2441), Աննա Սարգսյանը (2378), Մարիամ Մկրտչյանը (2285) եւ Սուսաննա Գաբոյանը (2270)։

Հավաքականում ընդգրկված է նաեւ Լիլիթ Մկրտչյանը (2362), որը երկրորդ համարն է։

Կանանց Հայաստանի թիմը 2367 միջին վարկանիշով 9-րդն է։

  • Կիսվել: