Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը՝ Պորտուգալիայի ընտրանու հետ խաղում
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է մեկնարկային կազմը Պորտուգալիայի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկային խաղում։
Թիմի ավագն է Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը։
Հայաստան․ Հենրի Ավագյան, Էրիկ Փիլոյան, Գեորգի Հարությունյան, Սերգեյ Մուրադյան, Նաիր Թիկինիզյան, Կամո Հովհաննիսյան, Ուգոչուկվու Իվու, Էդուարդ Սպերցյան, Վահան Բիչախչյան, Լուկաս Սելարայն, Տիգրան Բարսեղյան։


