ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Հայաստանի գործող չեմպիոն «Նոան» հաղթեց «Օլիմպիային»

Հայաստանի գործող չեմպիոն «Նոան» հաղթեց «Օլիմպիային»

ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026 մրցաշրջանի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոան» Սլովենիայի «Ստոժիցե» մարզադաշտում հյուրընկալվեց տեղի չեմպիոն Լյուբլյանայի «Օլիմպիային» և հաղթեց 4:1 հաշվով։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։

 

Առաջին խաղակեսում «Նոան» ցույց տվեց, որ Սլովենիա չի ժամանել պաշտպանողական ֆուտբոլ խաղալու։ 36-րդ րոպեին հաշիվը բացեց Մարին Յակոլիշը, իսկ 39-րդ րոպեին Իմրան Ուլադ Օմարը կրկնապատկեց այն։

Երկրորդ խաղակեսի սկզբում նշանակվեց 11-մետրանոց հարված, սակայն Մաթեուս Այասը վրիպեց: Հոլանդացի մրցավար Ալարդ Լինդհաութը նկատեց, որ մրցակցի խաղացողները ժամանակից շուտ էին մտել տուգանային հրապարակ և հարվածը կրկնելու հնարավորություն տվեց։ Երկրորդ փորձից Իմրան Ուլադ Օմարը դիպուկ իրացրեց 11-մետրանոցը։

 

Շուտով «Օլիմպիան» կրճատեց հաշվի տարբերությունը՝ գոլի հեղինակ դարձավ Իվան Դուրդովը։ Սակայն 64-րդ րոպեին Իմրան Ուլադ Օմարը փայլուն գոլ խփեց՝ ձևակերպելով հեթ-տրիկ։

Պատասխան հանդիպումն օգոստոսի 28-ին է, Երևանի ժամանակով 20։00-ին։

  • Կիսվել: