կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Հայաստանի ֆուտզալի ընտրանու դարպասապահն իր ակումբի կազմում դարձել է ՉԼ հաղթող

Հայաստանի ֆուտզալի ընտրանու դարպասապահն իր ակումբի կազմում դարձել է ՉԼ հաղթող

Հայաստանի Ֆուտզալի ազգային հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերը դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող:

Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Եզրափակչում Լուանի ակումբը՝ «Պալմա Ֆուտզալը», մրցում էր Լիսաբոնի «Սպորտինգ»-ի հետ: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1-1 հաշվով:

Հետխաղյա 6-մետրանոց հարվածաշարում իսպանական ակումբը հաղթել է 5:3 հաշվով՝ շնորհիվ հենց Լուանի կողմից հետ մղված հարվածի:

  • Կիսվել: