երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Հայաստանի երեք ներկայացուցիչ դուրս է եկել բռնցքամարտի ԱԱ-ի քառորդ եզրափակիչ

Հայաստանի երեք ներկայացուցիչ դուրս է եկել բռնցքամարտի ԱԱ-ի քառորդ եզրափակիչ

Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը գրանցում է հաջող արդյունքներ։ Մրցումային օրվա ընթացքում մեր ընտրանու երեք անդամ արդեն նվաճել է քառորդ եզրափակչի ուղեգիր, գրում է armsport.am-ը:

67 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովը մրցավարների միաձայն որոշմամբ վստահ հաղթանակ է տարել ղրղզ մրցակցի նկատմամբ։

Հաջողությունը զարգացրել է 80 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանը, ով մրցավարների 4։1 որոշմամբ առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող մարզիկի նկատմամբ։

Քառորդ եզրափակչի երրորդ ուղեգիրը նվաճել է 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը։ Վերջինս տեխնիկական նոկաուտով պարտության է մատնել Ավստրալիայի մեկ այլ ներկայացուցչի։

Ցավոք, պայքարից դուրս է մնացել 67 կգ քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արմեն Մաշակարյանը, ով զիջել է իր ուզբեկ մրցակցին։

Այսօր ռինգ դուրս կգան և պայքարի մեջ կմտնեն նաև գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 60 կգ քաշային Արթուր Բազեյանը և 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը։

  • Կիսվել: