ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը ոտնաթաթի վնասվածք է ստացել

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը ոտնաթաթի վնասվածք է ստացել

Խորվաթական «Օսիեկ» ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը, ով պետք է միանար ընտրանու ճամբարին, ունի ոտնաթաթի վնասվածք։ Նրա մասնակցությունը առաջիկա խաղերին դեռևս հարցական է։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։

Կա ևս մեկ բացակայություն․ «Ֆարուլի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը վնասվածքի պատճառով չի միացել Հայաստանի հավաքականի ճամբարին։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին Երևանում կհյուրընկալի Պորտուգալիայի հավաքականին, իսկ սեպտեմբերի 9-ին կմրցի Իռլանդիայի ընտրանու հետ։ Երկու հանդիպումներն էլ անցկացվելու են 2026 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում։

  • Կիսվել: