չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Հայաստանի 3 մարզիկ՝ Եվրոպայի երիտասարդական ձմեռային օլիմպիական փառատոնում

Հայաստանի 3 մարզիկ՝ Եվրոպայի երիտասարդական ձմեռային օլիմպիական փառատոնում

Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Ֆինլանդիայի Վուոկատի քաղաքում մարտի 20-ին մեկնարկելիք Եվրոպայի երիտասարդական ձմեռային օլիմպիական փառատոնին, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը:

Հայաստանը կներկայացնեն ծաղկաձորցի լեռնադահուկորդ Հայկ Հովհաննիսյանը, աշոցքցի դահուկավազորդներ Անգելինա Մուրադյանը եւ Սպարտակ Ոսկանյանը  մարզիչներ Էդգար Սողոմոնյանի եւ Ալլա Միքայելյանի ղեկավարությամբ։

Ծրագրում ընդգրկված է 9 մարզաձև: Մրցումներին կմասնակցեն 14-18 տարեկան տղաներ և աղջիկներ:

Փառատոնը կավարտվի մարտի 26-ին:

  • Կիսվել: