ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանի 2 հեռացատկորդ Երուսաղեմում կմասնակցի Մ-18 ԵԱ-ին

Հայաստանի 2 հեռացատկորդ Երուսաղեմում կմասնակցի Մ-18 ԵԱ-ին

Երուսաղեմում  հուլիսի 4 -7-ը տեղի կունենա աթլետիկայի Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների առաջնությունը: Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ։

Իսրայել կմեկնեն երեւանցի Իզաբելա Առաքելյանը եւ կապանցի Վահե Արզումանյանը, հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվականը։ Նրանք կմասնակցեն հեռացատկի մրցաշարին։

Հայ մարզիկներին մրցավայր կուղեկցի մոտ անցյալի նշանավոր արագավազորդ, Հայաստանի բազմակի ռեկորդակիր Վահագն Ջավախյանը:

  • Կիսվել: