երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հայաստան-Թուրքիա խաղի տոմսերը գրեթե սպառվել են

Հայաստան-Թուրքիա խաղի տոմսերը գրեթե սպառվել են

Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպման բոլոր տոմսերը գրեթե սպառվել են: Այս մասին հայտնում են ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից:

Հատկանշական է՝ բոլոր տոմսերը սպառվել են առցանց վաճառքի արդյունքում, այդ իսկ պատճառով տոմսարկղում տոմսերի վաճառք չի նախատեսվում: Այս պահի դրությամբ մնացել է 70 տոմս՝ մարզադաշտի բոլոր տրիբունաներում միասին:

Հիշեցնենք՝ հանդիպումը կկայանա մարտի 25-ին՝ ժամը 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

 

  • Կիսվել: