ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստան-Թուրքիա խաղի քաղաքականացման փորձեր չեղան. ՀՖՖ նախագահ (տեսանյութ)

Հայաստան-Թուրքիա խաղի քաղաքականացման փորձեր չեղան. ՀՖՖ նախագահ (տեսանյութ)

Հայաստան-Թուրքիա խաղի քաղաքականացման փորձեր չեղան, մեր ֆուտբոլիստները լրացուցիչ ճնշում չեն զգա։ Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը․

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛2008-09 թվականների Հայաստան-Թուրքիա հանդիպումներն անցան գերքաղաքականացված մթնոլորտում, որը խանգարեց մեր հավաքականին։ Հիմա ֆեդերացիան ամեն ինչ պետք է փորձի անել, որ քաղաքականությունը չմտնի թիմի ներս, այդ լրացուցիչ պատասխանատվությունը չզգան ֆուտբոլիստները։

Մեզ դա հաջողվեց, քաղաքականացման փորձեր չեղան, դա շատ կարևոր է։ Մթնոլորտն այս պահին ապաքաղաքականացված է, ավելի շատ ֆուտբոլային է։ Բնականաբար սա այն խաղն է, որտեղ քաղաքականությունը չի կարող չլինել՝ հաշվի առնելով, որ դիվանագիտական հարաբերություններ չունենք Թուրքիայի հետ։ Բայց կարևոր է, որ մինիմալ քաղաքականացված իրավիճակ է՛՛:

Մելիքբեկյանի խոսքով՝ սա ոչ միայն կարևոր խաղ է, քանի որ Թուրքիայի հետ է, այլև կարևոր է, քանի որ խաղում ենք Եվրո-2024-ի եզրափակիչ փուլ դուրս գալու մեր հիմնական մրցակցի հետ։ ՛՛Պետք է պայքարենք Եվրո-2024-ի ուղեգրի համար, գլխավոր խնդիրը դա է՛՛,-հավելել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: