Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերն ակտիվանալու են հանդիպումից 4 ժամ առաջ միայն. ՀՖՖ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կրկին հիշեցնում և տեղեկացնում է, որ Հայաստան-Պորտուգալիա հանդիպման ԲՈԼՈՐ տոմսերի QR կոդերն ակտիվանալու են խաղի օրը՝ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:00-ին:
Նման որոշումը նպատակ ունի հնարավորինս կանխելու տոմսերի վերավաճառքը:
Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին՝ ժամը 20։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
2026 թվականի Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը։


