շաբաթ, օգոստոս 15
15 / 8 / 2026
Հայ շախմատիստների արդյունքները Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում

Հայ շախմատիստների արդյունքները Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում

Մոնտենեգրոյի Ցետինե քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Պատանիների առաջնությունում վերջին խաղափուլից առաջ գրոսմայստեր Էմին Օհանյանը և միջազգային վարպետներ Ալեքս Սահակյանը ու Վահե Սուքիասյանը 8 հնարավորից ունեն 6 միավոր և կիսում են 1-5-րդ հորիզոնականները։

Աղջիկների առաջնությունում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նվարդ Հայրապետյանը ունի 5.5 միավոր և կիսում է 3-6-րդ հորիզոնականները:

Առաջնության վերջին խաղափուլը կմեկնարկի օգոստոսի 15-ին՝ Հայաստանի ժամանակով 16:00-ին:

  • Կիսվել: