շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայ մրցավարները կսպասարկեն Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումները

Հայ մրցավարները կսպասարկեն Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումները

 Հայաստանը ներկայացնող մրցավարները շարունակում են սպասարկել միջազգային հանդիպումները: Այս մասին հայտնում են ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայից, մանրամասնելով, որ հուլիսի 28-ին Բոսնիայի մայրաքաղաք Սարաևոյում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Տուզլա Սիթի» (Բոսնիա և Հերցեգովինա) - «ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ) պատասխան հանդիպումը։ Խաղի գլխավոր մրցավարն է Աշոտ Ղալթախչյանը։ Նրան կօգնեն Ատոմ Սևգուլյանը և Հարություն Համբարձումյանը։ Հանդիպման չորրորդ պաշտոնյան է Արտեմ Գասպարյանը։

Նույն օրը էստոնական Լիլեկուլա քաղաքում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Լևադիա» (Էստոնիա) - «Հիբերնիանս» (Մալթա) պատասխան հանդիպումը։ Խաղը կսպասարկի Հենրիկ Նալբանդյանի գլխավորած մրցավարական բրիգադը։ Մրցավարի օգնականներն են Արթուր Գդլյանը և Վանիկ Սիմոնյանը։ Հանդիպման չորրորդ պաշտոնյան է Զավեն Հովհաննիսյանը։

  • Կիսվել: