ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայ լողորդները կնախապատրաստվեն Ճապոնիայում կայանալիք աշխարհի առաջնությանը

Հայ լողորդները կնախապատրաստվեն Ճապոնիայում կայանալիք աշխարհի առաջնությանը

Հայաստանի լողի հավաքականը մարտի 23-ից երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում:

Այնուհետև, ապրիլին կանցկացվի Հայաստանի առաջնությունը:
 
Արդեն հուլիսին պատանի լողորդները Բելգրադում կմասնակցեն Եվրոպայի, իսկ ազգային թիմը  Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում ՝ աշխարհի առաջնություններին: Նույն ամսին Սլովենիայում կայանալիք Եվրոպայի ամառային օլիմպիական պատանեկան փառատոնում  կներկայանան նաև մեր պատվիրակները:
 
Նշենք՝ Ճապոնիայում կայանալիք աշխարհի առաջնությունում կխաղարկվեն «Փարիզ-2024»-ի ուղեգրեր: Իհարկե, վարկանիշային այլ մրցաշարեր էլ կան, որոնց արժանանալու համար կպայքարեն նաև  մեր երկրի ներկայացուցիչներ Արթուր Բարսեղյանը, Աշոտ Չախոյանը, Լևոն Քոչարյանը, Անի Պողոսյանը, Վարսենիկ Մանուչարյանը,  Եվա Կարապետյանը և այլք:
 
Հոկտեմբերին կապույտ լողուղյակներում կմրցեն պատանեկան, նոյեմբերին՝  մինչև 14 տարեկանների ՀՀ առաջնությունների մասնակիցները:  Դեկտեմբերին Եվրոպայի առաջնության ծրագրով Բուխարեստի կարճ ջրում (25մ. լողավազանում) կվիճարկվեն Եվրոպայի առաջնության մեդալները: Դրանից օրեր անց մեր պատվիրակները Ս.Պետերբուրգում կպայքարեն օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Սալնիկովի անվան մրցանակների համար:

  • Կիսվել: