Հաստատվել է Հայաստան-Ղազախստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը
Հայաստան – Ղազախստան ընկերական հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը: Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Կիրիակոս Աթանասիուն: Մրցավարի օգնականներ կլինեն Մարիոս Կալոգիրուն և Կիրիակոս Սոկրատուսը, իսկ չորրորդ պաշտոնյան կլինի Յուրա Մահտեսյանը:


