Գյումրեցիներ Դավիթ Չալոյանն ու Ռուդոլֆ Գարբոյանը շարժվում են առաջ․ բռնցքամարտի ԱԱ
Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնության հերթակամ մրցումային օրը հայ մարզիկներից հաղթանակ են տարել աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ 50 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։ Գարբոյանը հաղթել է պորտուգալացի Լեոնարդո Ալմեիդային, Չալոյանը՝ ուկրաինացի Դմիտրի Լովչևսկուն։



