հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Գուցե հայերի խաղադաշտն այնքան լավը չէ, բայց մենք սովոր ենք նման պայմաններին․ Օ՛Շի

Գուցե հայերի խաղադաշտն այնքան լավը չէ, բայց մենք սովոր ենք նման պայմաններին․ Օ՛Շի

Իռլանդիայի հավաքականի պաշտպան Դարա Օ’Շին զգուշացրել է իր թիմին, որ Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի դեմ խաղում որևէ արդարացում ընդունելի չէ: Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից:

Դարա Օ’Շին, ով 2022 թվականի հունիսին Երևանի Հանրապետական մարզադաշտում Հայաստանի դեմ 0:1 հաշվով պարտություն կրած խաղում մնացել էր պահեստայինների թվում, ասել է.

«Հայաստանի դեմ խաղը նոր մարտահրավեր է: Ճանապարհորդությունը դժվար է, բայց դա նույնն է բոլոր թիմերի համար, ուստի արդարացումներ չեն կարող լինել: Հայաստանը նույնպես պետք է խաղա մեր դաշտում: Գուցե նրանց խաղադաշտն այնքան լավը չէ, բայց մենք սովոր ենք նման պայմաններին: Թիմը երկար ժամանակ միասին է, և մենք պատրաստ ենք նման մրցակցության:

Սա Աշխարհի առաջնության ընտրական խաղ է, և մոտիվացիայի պակաս չունենք: Պետք է պահպանենք նույն տրամադրությունը, սովորենք մեր սխալներից և կենտրոնանանք մեր ուժեղ կողմերի վրա: Նպատակ ունեինք վեց միավոր վաստակել, բայց այժմ առավելագույնը չորսն է մեր թիրախը: Սա կարևոր խաղ է, և մենք անհամբեր սպասում ենք դրան»:

Հանդիպումն այսօր է՝ 20։00-ին։

  • Կիսվել: