չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը Իսպանիայում գրավել է 2-րդ տեղը

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը Իսպանիայում գրավել է 2-րդ տեղը

Հայաստանի շախմատիստ Ռոբերտ Հովհաննիսյանը մրցանակյին 2-րդ տեղն է գրավել Իսպանիայի Բենասկե քաղաքում կայացած թվով 41-րդ միջազգային մրցաշարում:

Մեր գրոսմայստերը 10 հնարավորից վաստակել է 8 միավոր: Նույնպիսի արդյունք են ցույց տվել նաև 9 այլ շախմատիստ: Լրացուցիչ գործակիցներով Ռոբերտ Հովհաննիսյանը ճանաչվել է 2-րդը` զիջելով միայն հնդիկ գրոսմայստեր Չիտամբարան Արավինդին:

Հայաստանը ներկայացնող Կարեն Գիրգորյանը 7,5 միավորով գրավել է 12-րդ տեղը, իսկ Կարեն Մովսեսյանը 7 միավորով մրցաշարն ավարտել է 19-րդ հորիզոնականում: Առաջին 20-րդ տեղերը գրաված շախմատիստների համար նախատեսված է դրամական պարգևավճարներ: Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել է 3000 եվրո, Կարեն Գիրգորյանը` 300, Կարեն Մովսեսյանը` 100:   

Նշենք, որ մրցաշարին մասնակցել են 398 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում 21 գրոսմայստեր և 25 միջազգային վարպետ:

  • Կիսվել: