հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
«Grand Swiss Tournament 2025 Open». Շանթ Սարգսյանն է հաղթանակ տոնել

«Grand Swiss Tournament 2025 Open». Շանթ Սարգսյանն է հաղթանակ տոնել

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները ՖԻԴԵ-ի «Grand Swiss Tournament 2025 Open» մրցաշարում:

Դասական շախմատի այս մրցաշարում կայացել են 4-րդ տուրի պարտիաները:

Հայաստանից այս տուրում միայն Շանթ Սարգսյանն է հաղթանակ տոնել: Իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Արամ Հակոբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:

Գաբրիել Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը պարտություն են կրել:

Մրցաշարային աղյուսակի առաջատարը 3,5 միավորով Իրանի ներկայացուցիչն է: Շանթ Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել են 2,5-ական միավոր:

  • Կիսվել: