ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
«Գրանդ Սվիս 2025» մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները

«Գրանդ Սվիս 2025» մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող «Գրանդ Սվիս 2025» մրցաշարի ավարտին մնացել է երեք խաղափուլ: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

8-րդ խաղափուլում Շանթ Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել 2771 վարկանիշ ունեցող Արջուն Էրիգաիսիի հետ: Շանթը 8 հնարավորից ունի 5 միավոր և հաջորդ խաղափուլում կմրցի «Գրանդ Սվիս 2023»-ի հաղթող Վիդիտ Սանտոշ Գուջրաթիի հետ:

 

Արամ Հակոբյանը հաղթել է Սամուել Շանկլանդին և ունի 4.5 միավոր:

Ռոբերտ Հովհաննիսյանը ունի 3.5 միավոր և հաջորդ խաղափուլում կմրցի աշխարհի գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուի հետ:

Գաբրիել Սարգսյանը ունի 3 միավոր, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ 2.5 միավոր:

Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը ունի 4.5 միավոր, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 4 միավոր։

9-րդ խաղափուլը կմեկնարկի սեպտեմբերի 13-ին՝ Հայաստանի ժամանակով 14:00-ին։

  • Կիսվել: